Հարկադիր կատարման ծառայությունը պատրաստել է իրազեկման հերթական հոլովակը՝ «Որտեղ եւ ինչպես կատարել վճարումները, որպեսզի կիրառված արգելանքները վերացվեն հնարավորինս արագ» վերտառությամբ:
ԴԱՀԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հոլովակի հիմնական նպատակը քաղաքացիներին իրազեկելն է վճարումների կատարման արագ ու արդյունավետ մեխանիզմների մասին:











