Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ընդունել է Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանին։

Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է արվել Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի օրակարգային հարցերին։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի արտգործնախարարության եւ Հայ Դատի գրասենյակների համագործակցությանն առնչվող հարցեր։