ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը հերքում է իր պաշտոնանկության մասին լուրերը: Այսօր՝ սեպտմբերի 18-ին, լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է մամուլում ժամանակ առ ժամանակ նման լուրեր հրապարակվում եւ արդյոք դրանք իրականությանը համապատասխանում են. շտաբի պետը հարցին լակոնիկ պատասխանեց. «Ոչ, այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում»:

Նշենք, որ մամուլը գրել էր, որ Մովսես Հակոբյանն առաջիկայում պաշտոնանակ կարվի՝ մութ պատմությունների հետ կապված:

Մյուս հարցին, թե ինչու են համակարգին հավատարիմները, օրինակ՝ Արա Նազարյանը աշխատանքից ազատվում, Հակոբյանը պատասխանեց. «Հավատարիմները մնում են համակարգում»: