Ամբողջ աշխարհի հայերը պետք է իրենց երկրների օրինակելի քաղաքացիներ լինեն: Այս մասին սեպտեմբերի 18-ին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Երեւանում ընթացող Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովի բացմանը ելույթ ունենալիս:

Նրա խոսքով՝ ընդունող երկրներում միաձուլումը մերժելով՝ արտասահմանի հայերը, այնուամենայնիվ, պետք է իենց ավանդն ունենան դրանց զարգացման մեջ եւ իրենց նկատմամբ հարգանք ստեղծեն, հետեւեբար նաեւ՝ ամբողջ ժողովրդի ու երկրի նկատմամբ: «Ես մեծ հպարտություն ապրեցի՝ տեսնելով ամբողջ աշխարհոմ մեր եղբայրների եւ քույրերի հաջողությունները: Ամենուրեք ես հայերի եմ հանդիպել, որոնք հպարտ են իրենց ժողովրդին պատկանելով եւ հանուն ազգի բարօրության ջանք չեն խնայում»,- ասաց Սարգսյանը:

Նախագահը նշեց, որ անհրաժեշտ է ամրապնդել երիտասարդների կապը Հայաստանի հետ, որոնք ամբողջ աշխարհում հայերի վաղվա օրը կերտողներն են: «Այս հարցում անչափ կարեւոր են մշակութային համաժողովները, հայրենիքում մասնագիտական վերապատրաստման ծրագրերը: Մեր ուժը մեր միասնության մեջ է»,- ընդգծեց նախագահը: