Ոստիկանությունը օրերս  բերման է ենթարկել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն, որը կասկածվում է 15 տարի առաջ կատարված գողության մեջ։ 2002 թվականին Արտաշատ քաղաքում գտնվող մի սրճարանում գողություն է կատարվել, որի մեջ ոստիկանությունը կասկածել է Արտաշատի բնակչին։ Սրճարանից գողացել են  կենցաղային իրեր, խմիչք  եւ այլն։  Դեպքից հետո գողության մեջ կասկածվող անձը մեկնել է Ռուսաստանի դաշնություն, որից հետո  նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Օրերս նա վերադարձել է եւ ոստիկանությունը նրան բերման է ենթարկել։  Գողության դեպքով հարուցված քրեական գործով քննությունը վերսկսվել է։