Ինդոնեզիայի Սումատրա կղզու Կուալա Նամու օդանավակայանում մեղուների վիթխարի պարսի պատճառով օդանավի թռիչքը հետաձգվել է, հայտնում է Coconuts Jakarta պորտալը: Վայրէջք կատարելուց անմիջապես հետո Citilink ավիաընկերության օդանավի աջ թեւը ծածկվել է մեղուներով: Բոլոր ուղեւորները օդանավից բարեհաջող դուրս են եկել:

Օդանավակայանի աշխատակիցները միջատներին թեւից հեռացրել են ջրցանի միջոցով: Դրանից հետո օդանավը մանրակրիտ ուսումնասիրվել է, որից հետո նոր նշանակման վայր է ուղեւորվել՝ 1,5 ժամ ուշացումով: