Կնոջը շներից ալերգիայի պատճառով ուժով դուրս են բերել ինքնաթիռից: AP-ի տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել «Southwest Airlines» ավիաընկերության ինքնաթիռում, որը Բալթիմորից Լոս Անջելես է թռչել:
Ինքնաթիռում երկու շուն է եղել: Ուղեւորներից մեկը հայտարարել է, որ շներից վտանգավոր ալերգիա ունի, սակայն չի ներկայացրել բժշկական տեղեկանք, որի պատճառով ինքնաթիռի անձնակազմը նրան հայտնել է, որ ստիպված է դուրս հանել ինքնաթիռից:
Կինը վրդովվել է, որից հետո անձնակազմը ոստիկանություն է կանչել: Երկու ոստիկան ինքնաթիռից ուժով դուրս են հանել կնոջը: Ավելի ուշ ավիաընկերությունը միջադեպի կապակցությամբ ներողություն է խնդրել ուղեւորուհուց:











