Կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 28-ի նիստից հետո նախարարները ճեպազրույցներ են ունենում լրագրողների հետ:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, մասնավորապես, պարզաբանումներ ներկայացրեց, թե ինչու «Զվարթնոց» հուշարձանի տարածքում չի կայացել Վահան Արծրունու «Մաշտոց-Կոմիտաս» համերգային նախագիծը: Նախարարը նշեց, որ համերգի կազմակերպիչն ինքն է հրաժարվել համերգից, որպես պատճառ բերելով տոմսերի քիչ վաճառքն ու վատ եղանակային պայմանները:











