Աշխարհի կրկնակի գավաթակիր Լեւոն Արոնյանը վերադարձել է Թբիլիսիից եւ ասուլիս է տալիս Շախմատի տանը:

Հիշեցնենք, որ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը (2802) 12 տարի անց դարձյալ նվաճեց աշխարհի գավաթը: Եզրափակիչում մրցակիցը Չինաստանի ուժեղագույն գրոսմայստեր Դին Լիրենն էր (2771):

Լեւոն Արոնյանը նաեւ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճեց եւ 120 հազար դոլար ստացավ: Սեպտեմբերի 30-ին տեղի կունենա Լեւոն Արոնյանի հարսանիքը: