Արցախի Հանրապետության պետնախարար Արայիկ Հարությունյանն ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձել է Արցախում գյուղատնտեսության զարգացմանը: Նա նշել է, որ չնայած ոլորտը զարգանում է, սակայն, դեռ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք պետք է լուծել: Խոսելով գյուղատնտեսության բնագավառի ամսին, պետնախարարն անդրադարձել է նաեւ մկների դեմ պայքարին եւ փորձել մանրամասն բացատրել, թե ինչու է կարեւոր օգտագործել մարդու օրգանիզիմի համար մաքսիմալ անվտանգ տեսակի մկնդեղ:
«Առանց դեղերի հնարավոր չէ պայքարել վնասատուների դեմ, որոնք մեզնից ավելի շատ ուշադրություն են պահանջում, ավելի ճկուն են: Ճկուն են ինչ իմաստով, եթե մի դեղ ինչ-որ վնասատուի դեմ տարիների ընթացքում օտագործվում է, փոխվում է օրգանիզմը, իմունիտետ է ձեւավորվում թույների նկատմամբ: Այսինքն՝ թույները փոխվում են: Մկների դեմ պայքարում մենք օգտագործում էինք ավանդական մկնդեղը, որը չի կարելի օգտագործել եւ տասնյակ տարիներ շարունակ թունավորում էինք մեզ: Բայց, եթե չօգտագործեինք՝ բերք չէինք ունենա: Այժմ օգտագործում են մարդու օրգանիզմի համար քիչ վնասակար թույն»,-ասաց նա:
Պետնախարարը նաեւ նշել է, որ խնդիրներ կան նաեւ առողջապահության, կրթության, մշակույթի ոլորտում, որոնց լուծման համար Արցախի կառավարությունը քայլեր է ձեռնարկում:
«Առողջապահական բնագավառում մենք իրականացրել են բարեգործական բազմամիլիարդանոց ծրագրեր, բայց հանրության կողմից դժգոհություն կա որակի, սպասարկման մակարդակի, վերաբերմունքի առումով: Նույն կրթության բնագավառում եւս խնդիրներ կան, կառուցել ենք դպրոցներ, նախադպրոցական հիմնարկներ, բայց, եթե ունենք առաջընթաց, չի նշանակում, որ ունենք զարգացած կրթական համակարգ: Երկրում ունենք բազմաթիվ մասնագետների դեֆիցիտ, փորձում ենք այս հարցերը լուծել»,-ասել է նա:











