Ոստիկանությունն օրերս կաշառք պահանջելու եւ ստանալու հերթական դեպն է բացահայտել: Այս ամառ Արաբկիր վարչական շրջանի մի բնակչուհին, որն աշխատանք։ էր փնտրում, հայտնվել էր կաշառակերի ծուղակում:

Սեպտեմբերի 22-ին, ստացված տեղեկություններն իրացնելով, ոստիկանության ծառայողները կաշառք պահանջելու եւ ստանալու կասկածանքով բերման են ենթարկել Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի մասնաճյուղերից մեկի գլխավոր ինժեներ Արթուր Խ.-ին:

Վերջինս Բաղրամյան 76 հասցեում իր աշխատասենյակում աշխատանքի ընդունելու համար քաղաքացուց որպես կաշառք պահանջել եւ ստացել էր 500 դոլար կաշառք:

Գումար տվողը ոստիկանություն հաղորդում է տվել՝ նշելով. «Իմ ծանոթներից Արթուր Խ.-ն այս տարվա հուլիսի 11-ին ինձնից պահանջեց եւ ստացավ 500 դոլարի չափով գումարը, ոչ աշխատանքի տեղավորեց, ոչ էլ ուզում էր գումարը վերադարձնել»: