Ոստիկանության Արաբկիրի բաժնում սեպտեմբերի 17-ին կողոպուտի դեպք է գրանցվել. ահազանգողը թոշակառու կին էր: Մի երիտասարդ նրա տան մոտ հափշտակել էր պայուսակն ու փախել: Պայուսակում եղել էր փող եւ 2 բջջային հեռախոս:

Դեպքից մի քանի օր անց ոստիկանները հայտնաբերել են կողոպուտի մեջ կասկածվողին եւ հենց իր բնակարանից բերման ենթարկել ոստիկանության բաժին: Կասկածյալը Երեւանի Հաղթանակ թաղամասի բնակիչ Դավիթ Պ.-ն է: Նա տվել է խոստովանական բացատրություն, գողոնը դեռ չի հայտնաբերվել:

Ոստիկանները կակածներ ունեն, որ Դավիթի հանցավոր գործողություններից տուժել են այլ անձինք եւս, որոնք կարող են դիմել ոստիկանություն: