Metropolitan Transportation Authority  ամերիկյան տրանսպորտային ընկերությունը տեսանյութ է ցուցադրել, որում երեւում է, թե ինչպիսի տեսք են ունենալու Նյու Յորքում մետրոյի վագոնները եւ ավտոբուսների կանգառները, երբ որ այնտեղ գովազդի թվային էկրաններ տեղադրվեն, հայտնում է MTA-ն։

Նախագիծը քաղաքի տրանսպորտային համակարգի նորացման միջոցառումների մի մասն է։ Գնացքներում, կայարաններում, գետնանցումներում կհայտնվի 50 հազար էկրան, որոնք ցույց կտան տրանսպորտի ժամանման ժամերը։