ՌԴ Վլադիմիրի մարզում ավտոմեքենայի եւ գնացքի բախման հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 19 մարդու: Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի տրանսպորտի միջշրջանային վարչության ներկայացուցիչ Ելենա Մարկովսկայան, փոխանցում է Lenta-ն:

Նա նշել է, որ զոհվածների թվում 3 երեխա կա:

Վլադիմիրի նահանգապատի մամուլի քարտուղար Ռիտա Շլյախովան «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ զոհվածների թվում 15-ը Ուզբեկստանի քաղաքացիներ էին:

Երկաթուղային Պոկրով կայարանի շրջանում բախումը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին տեղական ժամանակով ժամը 03:39-ին: Պատճառն ավտոբուսի խափանում էր երկաթուղու ռելսերի վրա: