Հայաստանի Ազգային ժողովում ճեպազրույցներ են տալիս խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները:

Նրանք ամփոփում են տեղի ունեցած ԱԺ քառօրյայի աշխատանքը:

Հիշեցնենք, որ մասնավորապես, ԱԺ վերջին քառօրյայում խորհրդարանը վավերացրել է հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու համաձայնագիրը, ինչպես նաեւ  Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրերը: