Ավստրալուհի Մելիսա Հաթեյերը Մելբուռնից ոչ հեռու լողալիս ձեռքերով շնաձուկ է բռնել, հայտնում է The Sydney Morning Herald–ը։
Հաթեյերի խոսքով՝ գիշատիչը վախենում էր մարդկանցից եւ գլուխը քարերին էր խփում։ Նա խղճացել էր շնաձկանը եւ որոշել էր դուրս հանել ջրից, որպեսզի նրան բաց օվկիանոս թողնի։ «Ես բռնեցի նրա պոչը եւ սկսեցի պահել վզից, որպեսզի չկծի ինձ։ Հետո ես ուղղակի նրան ծովածոցից բաց թողեցի օվկիանոս»,– ասել է կինը։
Հաթեյերի խոսքով՝ ինքը վախ չէր զգում, այլ ուղղակի ցանկանում էր օգնել կենդանուն։











