Ռուսական առաջին ալիքի  «Ժամանակը ցույց կտա» թոք շոուի հաղորդավար Արտեմ Շեյնինը հաղորդման ընթացքում հարձակվել է հաղորդման հյուրի՝ ամերիկացի լրագրող Մայքլ Բոմի վրա:

Lenta-ն հաղորդում է, որ թողարկման թեման Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանից պետական դրոշները հանելու մասին է եղել:

Բոմն ընդհատել է Շեյնինին, ինչին ի պատասխան նա բռնել է նրա պիջակից եւ պահանջել է չսադրել իրեն: Իրավիճակին միջամտել են Շեյնինի գործընկեր Եկատերինա Ստրիժենովան եւ հաղորդման հյուր Ֆրանց Կլինցեվիչը: