Ղազախստանի տեղեկատվության եւ հաղորդակցության նախարարությունում մեկնաբանել են ղազախա-ղրղզական սահմանին նկարահանված տեսանյութը, փոխանցում է Tengrinews.kz-ը։
«Այսօրվա դրությամբ ղազախա-ղրղզական սահմանին վերահսկողության խստացման գործողությունը ցույց է տալիս, որ մաքսատան հատվածում արգելապատնեշները կոտրելը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ։ Վերահսկողությունն իրականացվում է ԵՏՄ օրենսդրության իրականացման շրջանակում «մոխրագույն ներմուծումը» կրճատելու համար»,- ասված է գերատեսչության մեջ։
Նախարարությունից հայտնել են, որ վերջին օրերին 131 մեքենաների ստուգումների ժամանակ հայտնաբերվել է կոպիտ իրավախախտումներով երթեւեկող 13 մեքենա։











