Դաստիարակչական ներազդեցությունները, այդ թվում ապտակը, չեն կարող դիտարկվել որպես բռնության դրսևորում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ԱԺ-ում օրինագծի վերաբերյալ լսումների ժամանակ նշել է հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը:

Նրա խոսքով, հոգեբանական բռնության դրսևումները բոլորն էլ առաձին-առաձին իրավակարգավորման շրջանակներում հստակեցված են, որոշ մարդիկ ասում են, թե երեխային ապտակելը ևս կարող է դիտարկվել հոգեբանական բռնություն, բայց դրանք մեր իրավական շրջանակներում մեկնաբանված և լուծված են. «Օրինակ սպառնալիքի առումով ունենք քրեական օրենսդրության մեջ կարգավորումներ: Երբ խոսում ենք օրենսդրական կարգավորումներից, կիրառման ու մեկնաբանման մասին, չպետք է ելնել ինչ-ինչ անհեթերությունների կանխավարկածից»,-ասաց նա:

«Նոյյան տապան » գործակալության լրագրող Արթուր Հովհաննիսյանն իր խոսքում  օրնեքի նախագիծն անվանեց «ընտանիքաքանդ ու հրեշագործ»:

Նրա հարցին, թե արդյոք օրենքի նախագծի համաձայն՝ ֆիզիկական բռնություն է համարվում դիտավորությամբ ֆիզիկական ցավ պատճառելը. «Մեկ ապտակ, թեկուզ մեկ կամ տարվա ընթացքում 5 կամ 10 ապտակ, դա դիտավորությամբ ցավ պատճառե՞լ է, թե՞ ոչ: Դուք ներկայացնում եք, որ ապտակը ֆիզիկական բռնություն չի համարվում, բայց ես պնդում եմ, որ համարվում է, ու դա կարող է չարաշահվել ոստիկանության կողմից։ Բացի այդ, ո՞վ է որոշելու, թե հոգեբանական բռնությունն ուժեղ է, թե ոչ»:

Ի պատասխան Վրգեն Քոչարյանն ասաց, որ պետք չէ օրենքում դավադրություններ փնտրել. «Այն օրենքները, որոնցում դավադրություններ կան, դժվար թե քննարկվեն հանրային քննարկումների միջոցով»: