Եթե լինեն բովանդակային առաջարկություններ, որ ուղղված են կարգավորումների բարելավմանը, իհարկե կընդունվեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն՝ անդրադառնալով «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծին:

«Օրենքում էական փոփոխությունները պետք է պայմանավորված լինեն բովանդակային առաջարկություններով: Այս պահին էական եւ ոչ էական փոփոխությունների վերաբերյալ զրույցը ոչ առարկայական է: Եթե լինեն, որ ուղղված են կարգավորումների բարելավմանը, իհարկե կընդունվեն»,-ասել է Վիգեն Քոչարյանը:

Անդրադառնալով բռնության ենթարկված անձանց  ապաստարաններ ստեղծելու ֆինանսական միջոցներին, նա նշել է, որ օրենքով այն իրականացվելու է պետական միջոցների, ինչպես նաեւ այլ միջոցների հաշվին: