«Ընտանեկան բռնության կանպարգելման մասին» օրենքն ընդունելու դիմաց Եվրամիությունից ֆինանսական աջակցություն չի տրվելու, քանի որ օրենքի ընդունման ժամկետները ուշացրել են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը՝ անդրադառնալով այն մեկնաբանություններին, որ օրենքն ընդունելու հարցում կառավարության շահագրգռությունը պայմանավորված է օրենքի դիմաց ակնկալվող 10-12 միլիոն եվրոյով:
«Այդպիսի ընդհանրական գնահատականներ չէի տա, ազատ անկաշկանդ քննարկումը բնորոշ է ժողովրդավարական հասարակություններին: Նման պնդումը որեւէ առնչություն չունի իրականության հետ, քանի որ բյուջետային աջակցության իմաստը կայանում է հետեւյալում, որ եթե Հայաստանի Հանրապետությունը այս կամ այլ քայլը ձեռնարկում է, դա նախատեսում է որոշակի ծախսեր եւ համապատասխան աջակցություն Եվրամիության կողմից: Բայց այս օրենքի մասով չի աշխատելու, քանի որ սահմանված համապատասխան ժամկետը անցել է դեռեւս մի տարի առաջ»,-ասաց է Վիգեն Քոչարյանը՝վստահեցնելով, որ աջակցության մասին խոսք լինել չի կարող:











