Ռուսաստանից Հայաստան է բերվել բերված նոր, ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացք։

Գնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժական խնդիրներ ունեցող ուղեւորների համար։ Այն կահավորված է վերելակներով: Սայլակներով տեղաշարժվող ուղեւորները դրանց օգնությամբ կարող են բարձրանալ եւ իջնել վագոններից։

Երկու վագոնից կազմված էլեկտրագնացքը ունի 129 նստատեղ, կահավորված է հարմարավետ աթոռներով։ Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային համակարգեր, վթարային ելքի պատուհաններ, տեղեկատվություն ներկայացնող էկրաններ։

Էլեկտրագնացքն առայժմ գտնվում է թեստային փորձարկման փուլում։ Որոշակի ժամանակահատվածում կստուգվի գնացքի տեխնիկական վիճակը, կփորձարկվի, թե ինչքանով է այն հարմար Հայաստանի ռելիեֆային պայմաններին, երկաթուղային ճանապարհներին, ինչպես նաեւ ենթակառուցվածքների տեխնիկական հնարավորություններին։

Վերապատրաստում կանցնեն նաեւ մեքենավարները: Փորձարկումից հետո կորոշվի, թե որքան նստատեղով եւ վագոններով էլեկտրագնացք է անհարժեշտ Հայաստանի Հանրապետության համար: Նախատեսվում է 2018թ. սկզբին շահագործման հանձնել նմանատիպ էլեկտրական շարժակազմ: