Թուրքիայի Երզնկա նահանգի Բաշփնար գյուղի դաշտում հովվաշունը նկատել է ուշ ժամի ծնված գառնուկին եւ մինչ լուսաբաց հերթապահել նրա մոտ։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ ոչխարների հոտի հովիվը պատմել է, որ առավոտյան դաշտում նկատել է, որ հովվաշունը նստած ապահովում է նոր ծնված գառնուկի անվտանգությունը։ «Գառնուկը ուշ է ծնվել եւ ոչ մեկս չենք նկատել նրան։ Սակայն մեր հովվաշունը տեսել է գառնուկին եւ մինչեւ ապահովել է գառնուկի անվտանգությունը մինչեւ մենք եկանք եւ տեսանք»,-ասել է հովիվը՝ շեշտելով, որ այդ հատվածում գայլեր շատ կան եւ միայն հովվաշան շնորհիվ է գառնուկն անվնաս մնացել։