Հարավային Աֆրիկայում Կրյուգեր ազգային արգելոցի այցելուները նկարահանել են կոկորդիլոսի եւ գետաձիերի հոտի պայքարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:.

Տեսանյութի հեղինակը՝ 71-ամյա Խարիշ Քումարը, պատմել է, որ ամեն ինչ շատ արագ է տեղի ունեցել եւ նա չի հասցրել անգամ նկարահանման համար շտատիվը տեղադրել:

Այնուամենայնիվ նրան հաջողվել է հարմար դիրքում գտնվել եւ հրաշալի կադրեր նկարել:

«Դա ուղղակի անհավանական էր: Կոկորդիլոսը ինչ-որ կերպ հայտնվել էր կատաղած գետաձիերի խմբի կենտրոնում: Նրանք ցանկանում էին, որ կոկորդիլոսն անմիջապես հեռանար: Նրանք շրջապատել էին նրան, հրում էին տարբեր կողմեր եւ կծում էին: Բարեբախտաբար կոկորդիլոսը կարողացավ փրկվել», - պատմել է Քումարը: