Սոցցանցերում ակվարիումի մեջ առանց գլխի լողացող ձկան զարհուրելի տեսանյութ է հայտնվել:

Ձկան տերը պատմել է, որ նա այդ վիճակում երեք օր լողացել է, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն:.

Շաոլուն Լինը Facebook-ում պատմել է, որ ձուկը ակվարիումի այլ բնակիչների հետ պայքարում է տուժել:

Տեսանյութը շատ օգտատերերի է ապշեցրել, ովքեր ձկան համար անուն են հորինել՝ «զոմբի»: Առավել ուշադիրները նկատել են, որ ձուկն ամբողջությամբ չի զրկվել գլխից, այդ պատճառով վնասվածքից հետո կարողացել է կենդանի մնալ:

Մյուսները խորհուրդ են տվել ակվարիումից հեռացնել ձկանը մանրէների ինֆեկցիան կանխելու համար:

IFLScience.com-ը, որին The Daily Mail-ը դիմել էր մեկնաբանության համար, նշել է, որ որոշ դեպքերում ազդակներին արձագանքող բջիջները, շարունակում են գործել անգամ այն ժամանակ, երբ ուղեղն այլեւ չի կատարում իր գործառույթները: