Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 26-ին, շարունակվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:

Այս նախագծով առաջարկվում է վերացնել տարկետման իրավունքը: Ի սկզբանե, որոշում կար այս քննարկումն անցկացնել 4 ժամվա ընթացքում, սակայն, այսօր որոշվեց ժամանակն ավելացնել, քանի որ մի քանի պատգամավորներ չհասցրին ելույթ ունենալ:

Նշենք, որ այս նախագծի քննարկումը բավականին թեժ անցավ: