Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խորհրդարանում Կառավարության ուշադրությունն է հրավիրել Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին ծննդյան տոնի վերաբերյալ տեսանյութի վրա:
Նախօրեին համացանցում հայտնվեց տեսանյութ, թե ինչպես են Սիսիանի քաղաքապետարանի աշխատակիցները շնորհավորում Արթուր Սարգսյանին: Հրավառություն, փուչիկներ եւ քաղաքապետի նկարով շապիկներ հագած աշխատակիցներ: Տեսանյութը քննադատությունների մեծ ալիք բարձրացրեց սոցցանցերում, կարճ ժամանակ անց այն ջնջվեց:
«Կառավարության ուշադրությունն եմ հրավիրում Սիսիանի քաղաքապետի ծննդյան մասկի շոուի վրա քաղաքապետարանի շենքում, սրանով լրջորեն պետք է զբաղվի Կառավարությունը: Սիսիանի քաղաքապետարանը մասկի շոու սարքելու տեղ չի, աշխատակիցներին սեփական լուսանկարով վերնաշապիկ հագցնելու վայր է: Սա լուրջ խնդիր է եւ զարմանում եմ, որ որեւէ արձագանք նշյալ վոդեվիլին չկա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը որեւէ կերպ չարձագանքեց այս հայտարարությանը եւ շարունակեց նիստը:











