Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 26-ի նիստից հետո նախարարները ճեպազրույցներ են ունենում լրագրողների հետ:

Առաջինը լրագրողներին մոտեցավ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Անդրադառնալով Ժնեւում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը եւ դրան հաջորդած իրադարձություններին, նա նշեց. «Ադրբեջանին վրդովվեցրել է այն, որ հայտարարվել է շատ պարզ բան. որ հարցի ցանկացած կարգավորում ենթադրում է, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Դրա շուրջ սկսվել է վայնասուն Ադրբեջանում: Սակայն, երբ Բաքուն հարցականի տակ է դնում Արցախի Հանրապետության անկախությունը, իրենք մոռացել են, որ նույն հիմքով անկախացել են թե ԼՂՀ-ն, թե Ադրբեջանը: Դա եղել է դեռեւս ԽՍՀՄ օրոք, համաձայն ԽՍՀՄ օրենքի եւ Խորհրդային Միության փլուզումով նրանց երկուսն էլ իրավահավասար են: Ավելին ասեմ՝ նույնիսկ Արցախում անկախության հանրաքվեն ավելի շուտ է անցկացվել, քան Ադրբեջանում: Այնպես որ, իր անհեռանկար հայտարարություններով, Ադրբեջանն իր անկախությունն է հարցականի տակ դնում»: