Ազգային Ժողովում այս պահին քննարկվում է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցողն է ՀՀ գյուղատնտեսության ՍԱՊԾ պետ Իշխան Կարապտյանը:

Նա նշեց, որ հիմնական նպատակը Հայաստանի տարածքում պարտադիր սպանդանոցային մորթի գործընթացի իրավական հիմքերն ապահովելն ու հստակեցնելն է: Նրա խոսքով, փոփոխությունների արդյունքում կներդրվի պարտադիր պահանջ, համաձայն որի, շրջանառաության մեջ է դրվելու բացառապես սպանդանոցային մորթի ենթարկված կենդանական ծագման մթերք: Ինչպես նաեւ կենդանական ծագման մթերքի մակնշման մեջ կլինի սպանդանոցի վերաբերյալ տեղեկատվության պահանջ, օրենքը խախտողները կենթարկվեն վարչական տույժի: