Հոկտեմբերի 27-ին ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում կատարված փոփոխությունների օրինագիծը:

Նախագծով առաջարկվում է տուգանել անասունի հակասանիտարական սպանդի (սպանդանոցից դուրս) համար: Անհատ գյուղացիների համար տուգանքը կկազմի 20 հազար դրամ, մյուս սուբյեկտների համար՝ 100 հազար (200 դոլարից փոքր-ինչ ավելի):

Կողմ է քվեարկել 89 պատգամավոր, դեմ՝ «Ելք» խմբակցության 8 պատգամավորները, ԱԺ-ից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը: Քվեարկությունից առաջ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պարզաբանել էր, որ գաղափարը լավն է, սակայն դեռեւս վստահություն չկա, որ սպանդանոցները գյուղացիներին հասանելի կլինեն՝ ե՛ւ հեռավորության, ե՛ւ գների տեսակետից: