Հայաստանի ԱԺ-ում 18 տարի առաջ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության տարելիցի կապակցությամբ ՀՀ պաշտոնատար անձինք, զինվորականներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ այցելել են «Եռաբլուր» պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին (ֆոտոռեպորտաժ)։ 

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ պանթեոն էին այցելել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ՊՆ-ի ղեկավար կազմի հետ, ԵԿՄ նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանը, ԵԿՄ անդամներ, այդ թվում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը եւ այլք:

Մանվել Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նոր Վազգեն Սարգսյաններ ու Կարեն Դեմիրճյաններ դեռ կծնվեն։ Անդրադառնալով «Հոկտեմբերի 27-ի» բացահայտմանն ու մեղավորների պատժվելուն, նա նշեց. «Ովքեր չեն պատժվել, էդ էլ Աստծո վրա»։

Լրագրողների հետ առանձին զրուցեց նաեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: