Եթե կան մարդիկ, որ դեռ չեն պատժվել, ոչինչ, էդ էլ կմնա Տիրոջ հույսին, Տերը կպատժի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթենուոմ լրագրողների հետ զրույցում նշել է ԵԿՄ նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության մեղավորներին պատժելու խնդրին:
«Ես չգիտեմ, որ չբացահայտված բաներ կան, գիտեմ, որ մարդիկ տույժեր կրում են, պատասխանատվություն կրում են: Մեր ժողովրդի նկատմամբ ով ոտնձգություններ է անում, անկախ նրանից՝ կլինեն երկրներ, պետություններ, անհատներ, անպայման պատժվելու են: Եթե կան մարդիկ, որ չեն պատժվել, անպայման կպատժվեն»,-ասաց նա:
Մանվել Գրիգորյանի խոսքով, «Հոկտեմբերի 27»-ը հայ ազգի համար սգո օր է. «Որովհետեւ այդ օրը Սպարապետը, Դեմիրճյանը, բոլորն էլ անհատական դեմքեր են, այս երկրի կառավարման մեխանիզմից եւ հայրենասեր ժողովուրդ են եղել»:
Հարցին, թե ո՞ւմ էր խանգարում Վազգեն Սարգսյանը, որ պանվեց, ԵԿՄ նախագահը պատասխանեց. «Վազգեն Սարգսյանը կարող ա մենակ թուրքերին խանգարեր, եթե տենց մեկը կա, ասում ա, ուրեմն թուրք ա; Եթե թուրքերին խանգարելը վատ բան ա, ուրեմն խանգարել ա թուրքերին: Իսկ քաղաքական դաշտում քաղաքական պայքար է, միշտ էլ մեկը մեկին խանգարում են, բայց ոչ մահացու, ոչ թշնամանքով: Էսօր էլ քաղաքական դաշտում շատ մարդիկ իրար խանգարում են, պարզ չի՞ գաղափարների մտքերի բան ա, ամեն մարդ իր միտքն ու գաղափարն ա արտահայտում, իրար հակասում են: Սպանելը ուրիշ բան ա, խանգարելը ուրիշ բան ա»:
Դիտարկմանը, թե եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, իրավիճակն ա՞յլ կլիներ, Մանվել Գրիգորյանըն արձագանքեց. «Էսօր էլ իրավիճակը էն ա: Էսօր Վազգենը չկա, բայց հազարավոր Վազգեններ կան: Մեր ազգը իր բեռը, իր խաչը վերցրած իր ուսերին տանում ա, իր պարտականությունը կատարում ա: Միշտ էլ մեր սպարապետներին, թագավորներին ժամանակին սպանել են, բայց մենք չենք կործանվել, շարունակել ենք ապրել ու շարունակում ենքու պիտի շարունակենք ապրել: Վազգեններ ու Դեմիրճյաններ ավելի շատ պետք է լինեն»:
Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 27-ի 18-րդ տարելիցի օրը «Եռաբլուր» պանթեոն էին այցելել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ՊՆ ղեկավար կազմի ուղեկցությամբ, նաեւ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, բազմաթիվ ԵԿՄ-ականներ ու զինվորականներ:
Հիշեցնենք, որ 18 տարի առաջ` հոկտեմբերի 27-ին, ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեցին կառավարության եւ խորհրդարանի անդամներին:
Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:
Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց 2001-2003 թվականները: 6 ահաբեկիչները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:
3 տարի տեւած դատավարությունն այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ վեր հանել ահաբեկչության կազմակերպիչներին եւ մինչ օրս էլ հասարակությունը լուրջ կասկածներ ունի կազմակերպիչների մասով:











