ՌԴ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ռազմավարական միջուկային ուժերի (ՌՄՈՒ) կառավարման պլանային վարժանքների  տեսագրությունը, փոխանցում է Gazeta-ն:

Տեսագրության մեջ պատկերված է միջմայրցամաքային «Տոպոլ» հրթիռի շարժն ու գործարկման նախապատրաստական աշխատանքները, երկու ռազմավարական  ռմբակոծիչների թռիչքը, ինչպես նաեւ ծովային բալիստիկ հրթիռի գործարկումը սուզանավից:

Վարժանքներում  ներգրավվել են Հեռահար օդագնացության Տու-160, Տու-95ՄՍ եւ Տու-22Մ3 հրթիռակիրներ, խաղաղօվկիանոսյան ու հյուսիսային նավատորմի միջուկային սուզանավեր, ինչպես նաեւ Պլեսեցկ տիեզերակայանի Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի մարտական հաշվարկներ: