Ռուսաստանի բնակիչը նավակով փորձել է Ստոկհոլմից Իսպանիա հասնել, սակայն նավաբաեկության է ենթարկվել:
SVT հեռուստաալիքը հաղորդում է, որ փոքրիկ կղզում նավաբեկության զոհին շվեդ փրկարարաներն են հայտնաբերել: 30 տարեկանին մոտ տղամարդը հոկտեմբերի 23-ին ճանապարհորդության է դուրս եկել: Մեկ օր անց հարազատները կորցրել են նրա հետ կապը եւ փրկարարներին են դիմել:
Հոկտեմբերի 27-ին փրկարարները տղամարդուն պատկանող նավակի եւ առարկաների մասեր են գտել:
Տղամարդը ողջ է եղել եւ չի տուժել:











