Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրում է «4+» սերնդի Սու-30ՍՄ երկտեղանի բազմաթիրախային կործանիչի հնարավորությունները: Այս մասին հոկտեմբերի 29-ին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կործանիչը կարող է հարվածներ հասցնել օդային, վերջրյա եւ վերգետնյա թիրախներին՝ ցերեկը եւ գիշերը, նաեւ տեղանքի բարդ պայմաններում:
Սու-30ՍՄ-ի մանեւրայնությունը եւ թռիչքի որակները օդաչուներին թույլ են տալիս միայնակ եւ խմբային պիլոտաժի բարդագույն թռիչքներ կատարել, այդ թվում «զանգ», «կոբրա», «հարթ պտույտէջք», մարտական կարգով «շեղանկյուն» «Նեստերովի հանգույց»:
Սու-30ՍՄ կործանիչ կա աշխարհի 10 երկրների սպառազինության մեջ:











