Թագավորական կոբրան աշխարհի ամենաթունավոր օձերից մեկն է. նրան կարելի է հանդիպել Հարավարեւելյան Ասիայի եւ Հնդկաստանի անտառներում, սակայն ավելի լավ է չհանդիպել: Այս տեսանյութը նկարահանվել է Հնդկաստանի Գոա նահանգում:
Մարդիկ օգնության էին եկել երաշտի պատճառով ջրի կարիք ունեցող կենդանիներին: Աղետի մասին հայտնել էին տեղացիները: Անվտանգության ծառայության հատուկ ուսուցում անցած աշխատակիցները ծառից իջեցրել են կոբրային եւ նրան ջուր տվել, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն:











