Հոկտեմբերի 24-ին ոստիկանության Էրեբունու բաժնում մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ ապրիլից-հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ոմն Առաքել եւ Արման եղբայրներ տարբեր պատրվակներով խաբեությամբ եւ վստահության չարաշահմամաբ իրենից հափշտակել են մոտ 6 մլն դրամ։
Ներկայումս էլ իրականությանը չհամապատասխանող պատրվակներ առաջ քաշելով՝ պահանջում են 7 հազար դոլար։ Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվեց, որ ապրիլին եղբայրները տղամարդուն վստահեցրել են, որ նրա որդին՝ իրենց ընկերը, դանակահարել է մեկին, եւ տուժողը պահանջում է 6 հազար դոլար չբողոքելու համար։
Ապա, հունիսին տղամարդուն վստահեցրել են, որ իր որդին ընկերներից մեկից վերցրել է 600 հազար դրամ եւ չի վերադարձրել։ Այնուհետ, իբր Ապարանում խաղացել է եւ տանուլ տվել 2 հազար դոլար։ Հուլիսին Առաքելը հայտնել է, որ որդին ավտովթարի է ենթարկվել եւ անհրաժեշտ է 100 հազար դրամ։
Ներկայացված բոլոր դեպքերում էլ, հայրը պարտքեր է կուտակել, բայց հայթայթել գումարը եւ տվել եղբայրներին։ Սեպտեմբերին եղբայրները հայտնել են քաղաքացուն, որ որդին իրենց հետ հափշտակել է 800 հազար դոլար, որից 4 հազար դոլարը պետք է վերադարձնել։
Տղամարդը եղբայրներին հայտնել է, որ այլեւս գումար չունի, իսկ Առաքելն ու Արմանը հայտնել են, որ իրենք ծանոթ ունեն, ումից կարող է 7 հազար դոլարի ոսկյա իրեր վերցնել, որպես ջարդոն հանձնել՝ ստանալով 4 հազար դոլար, բայց մինչեւ նոյեմբերի 10-ը անհրաժեշտ է ետ վերադարձնել 7 հազար դոլարը։
Ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյուքնում հոկտեմբերի 27-ին, նշված գումարը վերցնելու պահին Առաքել եւ Արման Մ.-երը հայտնաբերվեցին եւ բերման ենթարկվեցին ոստիկանության Էրեբունու բաժին։ Քննությունը շարունակվում է։











