Մոսկովյան Dubaser մոտոակումբի մասնակիցները նշել են սեզոնի փակումը՝ մերկ անցնելով Մոսկվայի փողոցներով, հայտնում է Lenta-ն։
Կադրերում երեւում է, թե ինչպես են տասնյակ մարդիկ մերկանում եւ իրենց իսկ խոսքով՝ նշում Հոկտեմբերյան հեղափոխության տարեդարձը։
Մերկ երթի կազմակերպիչների խոսքով՝ տեսահոլովակը նկարահանվել է բացառապես հումորի համար, առանց որեւէ մեկին վիրավորելու փորձի։











