Եգիպտոսում տեղացի երգիծաբանը Հելոուինի առթիվ որոշել է փորձել Սոֆյա ռոբոտի կերպարը, որը Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն էր ստացել։
Շերին Արաֆան հայտնի ռոբոտի կերպարով շրջել է Կահիրեի փողոցներով՝ այդպես ծաղրելով Սաուդյան թագավորության որոշումը, հայտնում է AP-ը։
Ի դեպ, համցանցի օգտատերերից շատերն էին ծաղրել Սաուդյան Արաբիայի որոշումը՝ ենթադրելով, որ ռոբոտն ավելի շատ իրավունքներ ունի, քան տեղացի կանայք, որոնց մեքենա վարել թույլատրվել է միայն այս տարի։ Օգտատերերից մեկը հետաքրքրվել է, թե ինչու Սոֆյա ռոբոտի կողքին տղամարդ չկա, կամ ինչու նա գլխաշոր չի կրում։















