Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակել է Սիրիայում զինյալների օբյեկտների վրա Տու-22Մ3 ռմբակոծիչների հարվածների տեսագրությունը։

Տեսագրության առաջին իսկ վայրկյաններից ցուցադրվում է, թե ինչպես են օդանավերի վրա ռումբեր տեղադրվում։ Դրան հաջորդում են Ռուսաստանի տարածքում հրաձգարանից ռմբակոծիչների թռիչքի նախապատրաստումը ու բուն թռիչքը։ Իսկ հետո երևում է, թե ինչպես են ռմբակոծիչները նետում ռումբերը, հայտնում է ՌԲԿ-ն։

Ավելի վաղ գերատեսչությունը տեղեկացրել էր, որ Սիրիա է ուղևորվել վեց հեռահար ռմբակոծիչ։ Դրանք անցել են Իրաքի ու Իրանի երկնքով։ Օդանավերի խոցած նշանակետերը գտնվում էին Դեր Զոր նահանգում։ Դրանք եղել են զինամթերքի պահեստներ, նաև զինյալների հենակետեր։ ՊՆ-ից հայտնել են բոլոր նշանակետերի ոչնչացման մասին։