Հազվադեպ հանդիպող սիամական պարապագի երկվորյակները, որոնք ընդհանուր մարմին եւ վերջույթներ ունեն, ծնվել են Հնդկաստանի Ամբայոգայ նահանգում, հաղորդում է  Indian Express-ը:

Բժիշկները նշել են, որ երեխաները 3,7 կգ են կշռում, ունեն առանձին սիրտ, թոքեր, սակայն մեկ ընդհանուր լյարդ եւ այլ օրգաններ:

Ծնվելուց հետո երկվորյակները խնդիրներ են ունեցել շնչառության հետ եւ արհեստական շնչառության սարքին են միացվել: Ընդ որում բժիշկները զգուշացրել են, որ երեխաներին բաժանելը եւ նրանց կյանքը փրկելը գրեթե հնարավոր չէ: Երչեխաները ծնվելուց մի քանի օր հետո մահացել են:

 «Դա լուրջ եւ բավական հազվադեպ դեպք է: Այն գրանցվում է սիամական երկվորյակների միայն  10 տոկոսի մոտ», — ասել է բժիշկ Սանջայ Բենսոդը: