Համացանցում հրապարակվել է Բրազիլիայի ավտոլվացման կետերից մեկի տեսահսկման խցիկների նկարահանած հոլովակը, որում աշխատակիցն ընդհուպ մոտենում է լվացող խոզանակին, որից հետո կաշեփողը, որով նա աշխատում էր, փաթաթվում է սարքին՝ իր հետեւից տանելով տղամարդուն: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Աշխատակիցը խոզանակի վրա պտտվել է մոտ 10 վայրկյան, որից հետո սարքն անջատվել է: Նշվում է, որ տղամարդը լուրջ վնասվածքներ չի ստացել: Հոլովակը վարակիչ է դարձել եւ ունեցել ավելի քան 13 մլն դիտում:











