Հայաստանի ԱԺ հանձնաժողովներում շարունակվում են 2018 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկումները:
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2018-ի պետական բյուջեի նախագծում տարածքային կառավարման մարմինների, համայնքներին տրվող դոտացիաների, գյուղատնտեսության, բնապահպանության ոլորտների ծախսերն ու եկամուտները:
Զեկուցողներն են ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը և մարզպետներ:











