Թուրքական Hurriyet–ը փողոցներում սոցհարցում է իրականացրել, թե անցորդներն ինչպես կարող են ապացուցել երկրագնդի կլոր լինելը։
Սոցհարցման ժամանակ բավականին հետաքրքիր մտքեր են հնչել։ Երիտասարդներից մեկը լրջորեն պատասխանում է, որ եթե երկրագունդը կլոր լիներ, մարդիկ կընկնեին ներքեւ։ «Երկրագունդը հարթ է»,–պնդել էր նա։
Մի դեռահաս էլ հարցին պատասխանել է հետեւյալ կերպ. «Եթե երկրագունդը կլոր լիներ, ինձնից հեռացած ընկերուհիս կվերադառնար»։











