Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր՝ նոյեմբերի 2-ին, Արարատյան դաշտավայրում ապրողներին շոգից պաշտպանվելու համար խորհուրդ տվեց «կոնդիցիոներ» տեղադրել:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն անդրադարձավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի այն դիտարկմանը, թե Արարատյան դաշտավայրում ձմեռն ավելի քիչ է տեւում, բայց Շիրակի մարզին ավելի քիչ գումար է հատկացվում;
«Արարատյան դաշտավայրում էլ 4 ամիս շոգ է, ժողովուրդն ի՞նչ անի»,- ասաց մարզպետը, ինչին արձագանքեց Դավիթ Լոքյանը «Կոնդիցիոներ դրեք, ձեզ էլ կոնդիցոների փող կտանք»:
Վարդեւան Գրիգորյանն էլ ավելացրեց՝ տաքությունից ոչ ոք դեռ չի մահացել:











