Սախալինի բնակիչները անսովոր երեւույթի են ականատես դարձել։ Ստարոդուբսկոե գյուղում՝ կղզու հարավ-արեւելքում, նոյեմբերի 1-ին ափը ծածկվել է հազարավոր ծովաստղերով։

Նման պատկեր է նաեւ հարեւան Յաբլոչնոե գյուղում։ Ենթադրաբար դրա պատճառը երկրաշարժն է եղել, որը Սախալինի բնակիչները զգացել են նոյեմբերի 1-ի գիշերը, հայտնում է Sakhalin.info-ն։