Հայաստանի ԱԺ հանձնաժողովներում շարունակվում են 2018 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկումները:
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգում է գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և տեղեկատվության ոլորտների ծախսերն ու եկամուտները:
Զեկուցողներն են ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ա. Ջանջուղազյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լ. Մկրտչյանը, ՀՀ մշակույթի նախարար Ա. Ամիրյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հ.Ռոստոմյանը, ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գ. Բունիաթյանը, ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռ.Ջաղինյանը:
Հրավիրվածների թվում են ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանըը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը:











