Յակուտիայի Աբիյսկի շրջանի բնակիչներից մեկը Տիրեխտյախ գետի ափին քարանձավային առյուծի ձագի (լատիներեն Panthera leo spelaea). մնացորդներ է գտել:
Կատվազգիների՝ 10 հազար տարի առաջ վերացած ներկայացուցիչները պլեյստոցենի դարաշրջանում բնակվել են Եվրոպայում եւ Սիբիրում:
Ավելի վաղ այդ շրջանում Ույան եւ Դինա անուններ ստացած երկու այլ կորյունների մումիաներ են հայտնաբերվել:
Նոր գտածոն, ըստ գիտնականների, այսօրվա դրությամբ գոյություն ունեցող օրինակներից լավագույնն է, հաղորդում է Nat-geo-ն:
.jpg)
Մնացորդների ճշգրիտ տարիքը չի պարզվել՝ այն տատանվում է 20 հազարից 50 հազար տարվա ժամանակահատվածում: Կորյունը մոտավորապես Ույանի եւ Դինայի հետ նույն ժամանակներում է ապրել.նրանց մումիաների նախնական տարեթիվը 12 հազար տարի էր, սակայն գիտնականները հետագայում այն մինչեւ 50 հազարի ավելացրեցին:
.jpg)
Գտնված ձագի մարմնի երկարությունը մոտ 45 սմ է, քաշը՝ 4կգ, սեռը դեռ հայտնի չէ: Նա մահացել է 1,5-2 ամսական հասակում:
Հավերժական սառածությունը իդեալական է պահապանել մնացորդները: Մարմնի վրա ոչ մի վնասվածք չի հայտնաբերվել եւ կենդանու մահվան պատճառւ դեռ չի պարզվել: Գտածոյի ուսումնասիրման հետագա աշխատանքները շարունակվում են, դրանք կարող է 3-ից 5 տարի տեւել:
.jpg)
Սախայի հանրապետության Գիտությունների ակադեմիայի Մամոնտային ֆաունայի ուսումնասիրման բաժնի ղեկավար Ալբերտ Պրոտոպոպովը պարզաբանել է, որ առաջին փուլում գիտնակաները կորոշեն կենդանու տարիքը եւ սեռը: Այնուհետ կհետազոտեն ԴՆԹ-ն անհետացած կենդանու տեսակի հնարավոր կլոնավորման համար:











