Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 15-ին, շարունակում է իր աշխատանքները:
Այսօր կսկսվի 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը: Մինչ այդ, սակայն, ենթադրվում է, որ քվեարկության կդրվեն նախօրեին քննարկված օրենքի նախագծերը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցերը: Նշենք, որ դրանց մեջ է նաեւ տարկետումը սահմանափակելու մասին աղմկահարույց նախագիծը:











