ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների եւ համացանցի օգտատերերի ուշադրությունը գրավել է՝ ելույթը հանուն մի ումպ ջրի ընդհատելով: Մեկնաբանների կարծիքով՝ անչափ անշնորհք է ստացվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թարմփը Սպիտակ տանը ելույթ է ունեցել իր ասիական առաջին պաշտոնական շրջագայության արդյունքներով: Ինչ-որ պահի նրա շունչը կտրվել է եւ ամբիոնից իջել է՝ փորձելով ջրով շիշ գտնել: Այն չգտնելով՝ նախագահը ելույթը շարունակել է եւ խոսել է այնքան, մինչեւ լրագրողներից մեկը նկատել է, որ շիշը կողքին է գտնվող սեղանիկի վրա է: Թրամփը խմել է եւ նորից խոսել:
Համացանցում անմիջապես հիշել են, թե ինչպես էր դեռեւս նախագահի թեկնածու եղած ժամանակ նա ծաղրել սենատոր Մարկո Ռուբիոյին, որ նա հեռուստատեսությամբ ելույթն ընդհատել էր ջուր խմելու համար:
«Լավ կլինի հաջորդ անգամ Մարկո Ռուբիոն բաժակով ջուր խմի, այլ ոչ թո շշով, դրանից վնասն ավելի քիչ կլինի»,- նշել էր Դոնալդ Թրամփը:
Երկու «տեխնիկաները» համեմատելով՝ համացանցի օգտատերերը ընտրություն են կատարել Թրամփի օգտին:
«Թրամփի անշնորհք շոուի ֆոնին սենատոր Ռուբիոն ջուր խմելու չեմպիոն է: Նա նախկինում ընդհանրապես շիշ բացե՞լ է»,- Twitter-ում նշել է ամերիկացի հեռուստա- եւ ռադիոհաղորդավար Ջո Սքարբորոն:
Next time Marco Rubio should drink his water from a glass as opposed to a bottle—would have much less negative impact.
— Donald J. Trump (@realDonaldTrump) 13 февраля 2013 г.











